Մարինե․
Բարև ձեզ։ ինչպե՞ս է հաշվարկվում հերթափոխային աշխատողի աշխատավարձը արտաժամյա աշխատանքի դիմաց, եթե արտաժամերի մեջ կան նաև գիշերային ժամեր։ Կանխավ շնորհակալ եմ:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Մարինե․
Բարև ձեզ։ ինչպե՞ս է հաշվարկվում հերթափոխային աշխատողի աշխատավարձը արտաժամյա աշխատանքի դիմաց, եթե արտաժամերի մեջ կան նաև գիշերային ժամեր։ Կանխավ շնորհակալ եմ:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
ԱՕ հ. 148 Գիշերային ժամանակ է համարվում ժամը 22-ից մինչև 6-ը:2. Գիշերային է համարվում գիշերային ժամանակի ընթացքում կատարված աշխատանքը:
հ184 1. Արտաժամյա աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար, ժամային դրույքաչափից բացի, վճարվում է հավելում ժամային դրույքաչափի 50 տոկոսից ոչ պակաս չափով, իսկ գիշերային աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար ոչ պակաս, քան ժամային դրույքաչափի 30 տոկոսի չափով,
հ. 195 Միջին ժամային աշխատավարձի չափը որոշվում է միջին ամսական աշխատավարձի և միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու համար հաշվառված ամիսների արտադրյալը բաժանելով միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու համար հաշվառված ամիսների ընթացքում տվյալ աշխատողի փաստացի աշխատած ժամերի քանակին:
ԱՕ149
3. Տանը կամ կազմակերպությունում սույն օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 140-րդ, 141-րդ հոդվածներով և 143-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված աշխատաժամանակը գերազանցող տևողությամբ հերթապահության համար առաջիկա ամսվա ընթացքում պետք է տրամադրվի այդ նույն տևողությամբ հանգստի ժամանակ, կամ աշխատողի ցանկությամբ այդ հանգստի ժամանակը կարող է գումարվել ամենամյա արձակուրդին կամ վճարվել որպես արտաժամյա աշխատանք: