Արտադրանքի վաճառքի գին

Գայանե.

Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք` կա՞ որևէ սահմանափակում արտադրանքի վաճառքի գին որոշելու համար, ինքնարժեքին ինչքա՞ն կարող եմ ավելացնել վաճառքի գին ստանալու համար:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Серж Мартиросян

Արտադրանքի և ապրանքների ինքնարժեքի վրա հավելագին սահմանելու սահմանափակում չկա։ ԱԱՀ վճարող կազմակերպությունների համար շուկայական գնից (որը համարվում է կազմակերպության կողմից հաճախակի կիրառվող գինը) 20 տոկոսից ավել շեղվելու դեպքում պարտավորվում է հարկման բազա համարել շուկայական գնի 80 տոկոսը։

Tigran

Հավելագնի սահմանման որևէ սահմանափակում թվային չկա: Արտադրանքի վաճառքի գին որոշելու համար ինքնարժեքին ինչքան կարող եք ավելացնել վաճառքի գին ստանալու համար,դա արդեն կախված է ձեր ծախսերից ու մրցակցային պայմաններից:

Ալլա

Այդպիսի սահմանափակում չկա, դուք պետք է ուսումնասիրեք ձեր արտադրանքի շուկան։

Արփինե

Այդպիսի չափ չկա։
Դուք եք որոշում որքան ավելացնել ինքնարժեքին։
Նաև կարելի է հաշվի առնել տվյալ ապրանքի որակին համապատասխան ապրանքի շուկայական գինը։