Արտադրանքի թողարկում

Կարեն.

Բարև ձեզ, նախապես շնորհակալ եմ, ասացեք խնդրեմ` կազմակերպությունը ունի գործարան, որը թողարկել է իր առաջին արտադրանքը: Պահեստից այն վաճառելու համար ի՞նչ պետք է լրացնել` գրքեր, հաշիվ-ապրանքագիր:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
MERIKO

Հարգելի Կարեն, եթե կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ի դաշտում և օրենքով սահմանված կարգով հարկային մարմնից թղթային տարբերակով ձեռք է բերել հարկային հաշիվներ, ապա լրացնում եք այդ հաշիվները և գրանցում կատարում ՀՀ տարածքում առաքվող կամ տրամադրվող, կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցման (հաշվառման) գրքի մեջ: Սակայն եթե ձեր կազմակերպությունը հարկային հաշիվները ԱԱՀ-ի հաշվետու ժամանակաշրջանում օրենքով սահմանված կարգով դուրս է գրում բացառապես էլեկտրոնային եղանակով, ապա վերոնշյալ գիրքը չեք լրացնում: