Հասմիկ․
Բարև ձեզ, հարգելի մասնագետներ, կարո՞ղ եք օգնել։ Ա/Ձ աշխատում է միկրոդաշտում և ձեռագործ իրեր է պատրաստում, ինչպես նաև երեխաների հետ պարապում է, ձեռագործ աշխատանքների դասեր է տալիս, այժմ ցանկանում է բացել արվեստի կենտրոն։ Դրա համար ի՞նչ է անհրաժեշտ։ Լիցենզիա հարկավո՞ր է, թե՞ ոչ, և կարո՞ղ է էլի աշխատել որպես միկրոձեռնարկատիրություն։
քանի որ Արդեն գրանցված ԱՁ եք շարունակեք ու զարգացրեք ձեր կենտրոնը, Լիցենզիա հարկավոր չի,կարող էք էլի աշխատել որպես միկրոձեռնարկատիրություն մինչև տարեկան 24 մլն տարեկան շրջանառությունը։
Կարող եք էլի աշխատել որպես միկրոձեռնարկատիրություն՝ հաշվի առնելով, որ այդ ԱՁ-ով բոլոր գործունեությունների շրջանառության հանրագումաը չպետք է գերազանցի տարեկան 24 մլն շեմը։