Նարե․
Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, եթե աշխատողը ապրիլ ամսին դիմումով և հրամանով գնացել է ամենամյա արձակուրդ, ստացել արձակուրդային, բայց եկել է աշխատանքի և կատարել իր պարտականությունները, արդյո՞ք նրան ապրիլ ամսվա համար աշխատավարձ վճարելը կհամարվի օրենքի խախատում։
Ոչ չի համարվի օրենքի խախատում,բայց արձակուրդից հետ կանչի հրամանի հիման վրա պետք է վճարվի ու վերահաշվարկ արվի։
Այդ դեպքում վերջնահաշվարկի ժամանակ այս արձակուրդի օրերը կներառվի՞ վերջնահաշվարկում։
այո, չօգտագործված օրերը,
Ոչ։ Պետք է արձակուրդից հետ վերադարձի դիմում գրեք և կատարեք վերահաշվարկ։
Կմանրամասնեք վերահաշվարկը ինչպե՞ս պետք է անել։
Բարև Ձեզ, Նարե: Եթե աշխատակիցը արձակուրդից հետ է կանչվել, անհրաժեշտ է ձևակերպել հետ կանչման հրաման: Վերահաշվարկ չի կատարվում, և արձակուրդային գումարի հետպահում չի արվում, աշխատած օրերի համար վճարվում է աշխատավարձ, իսկ չօգտագործված արձակուրդի օրերը կարող են օգտագործվել հետագայում, որոնց համար կրկին պետք է վճարվի արձակուրդային վճար: