Անի․
Բարև Ձեզ։
Եթե աշխատողը իրեն հասանելիք 20 օրվա արձակուրդից 10 օր է օգտվել 2020 թվականին և դրանից հետո անցել է երեխայի խնամքի արձակուրդի, 2022 թվականի ապրիլից նորից անցել է աշխատանքի: Հիմա նա կարո՞ղ է օգտվել իր մնացած 10 օրվա արձակուրդից, թե ոչ, և արդյո՞ք նրա արձակուրդում գտնվելու օրերի համար արձակուրդ է ձևավորվում թե ոչ:
Այո, նա կարող է օգտվել իր մնացած 10 օրվա արձակուրդը, երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածը ստաժ է։
Իսկ երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածի համար նրան արձակուրդ հասնու՞մ է, թե՞ միայն իր չօգտված 10 օրն է հասնում։
Միայն իր չօգտված 10 օրը։ Իսկ այս տարվանը արդեն համաձայնեցմամբ, որը էլի կարող է տրվել մասերով։
Այսինքն եթե նա այս տարվա ապրիլից անցել է աշխատանքի այս տարվա համար արձակուրդ չի՞ ստանալու մինչև տարվա վերջ։
կարող է այս տարվանը ևս ստանալ,առանձին հրամանում պետք է նշել 10 օրը այն տարվանը,այսքան օր էլ այս տարվանը,