Անուշ.
Բարև ձեզ: Կասեք՝ ամենամյա արձակուրդի մասերով տալու հստակ ձև, ի՞նչ է նշանակում մասերից մեկը պիտի 10 օրից պակաս լինի, այսինքն՝ ցանկացած մասը, թե՞ չէ: Օրինակ, եթե ամենամյա արձակուրդը (20 օր), առաջին մասը տվել ենք 10 օր, հետո կարո՞ղ են 5 առանձին տալ, հետո մյուս 5 օրը, սա ճի՞շտ է:
Այո, կարող եք առաջին մասը տալ 10 օր, հետո արդեն 5 օրով առանձին, հետո մյուս 5 օրը:
Իսկ եթե տվել ենք առաջին մասը 5, երկրորդ մասը՝ 10, նոր երրորդը նորից 5: Սա էլ է ճի՞շտ, թե՞ ոչ:
Այո, նորմալ է:
ԱՕ Հոդված 163.Ամենամյա արձակուրդը մասերով տալը
Կողմերի համաձայնությամբ ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել մասերով: Ամենամյա արձակուրդը մասերով տրամադրելու դեպքում ամենամյա արձակուրդի մասերից մեկը պետք է կազմի առնվազն 10 աշխատանքային օր` հնգօրյա աշխատանքային շաբաթի դեպքում, և առնվազն 12 աշխատանքային օր` վեցօրյա աշխատանքային շաբաթի դեպքում:
Եթե առաջին մասը տրամադրել եք 10 աշխատանքային օր, հաջորդ մասերի համար սահմանափակում օրենքը չի նախատեսում, կարող եք տրամադրել ըստ ցանկության։
Իսկ եթե տվել ենք առաջին մասը 5, երկրորդ մասը՝ 10, նոր երրորդը նորից 5: Սա էլ է ճի՞շտ, թե՞ ոչ:
Ըստ ԱՕ հոդված 163-ի, ամենամյա արձակուրդը մասերով տրամադրելու դեպքում ամենամյա արձակուրդի մասերից մեկը պետք է կազմի առնվազն 10 աշխատանքային օր (կապ չունի առաջին մաս, թե՝ վերջին)` հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, հաջորդ մասերի համար, սահմանափակում չկա, կարող եք տրամադրել ըստ ցանկության։
Իսկ եթե տվել ենք առաջին մասը 5, երկրորդ մասը՝ 10, նոր երրորդը նորից 5: Սա էլ է ճի՞շտ, թե՞ ոչ:
Անուշ ջան, դա ներքին համաձայնության հարց է, կողմերի փոխհամաձայնությամբ, այո, կարող եք տրամադրել այդպես։
Առաջնորդվեք ԱՕ 163-րդ հոդվածով
Այո, կարող եք ամենամյա արձակուրդը տրամադրել մաս-մաս կողմերի համաձայնությամբ։
Որ հղումով ենք առաջնորդվում մասերով արձակուրդ տրամադրելուց, որտեղ նշվում է, որ մի մասը կարող է կազմել 5 օր։