Ռուզաննա.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել՝ 10 ամիս համատեղությամբ աշխատող աշխատակիցը ցանկանում է վերցնել ամբողջ արձակուրդը, այնուհետև հնարավոր է ազատվի աշխատանքից, արդյո՞ք կարող ենք ամբողջը տրամադրել, թե՞ միայն իր 10 ամիս աշխատած ամիսների համար։ Կանխավ շնորհակալ եմ։
Բարև Ձեզ։ Պետք է տրամադրեք 10 ամսվա ընթացքում իր կուտակած արձակուրդը։ 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում նա կուտակել է 16,67 օր, 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ 20 օր արձակուրդ։
Կարող եք տրամադրել միայն իր 10 ամիս աշխատած ամիսների համար։
Տրամադրեք 10 ամսվա համար կուտակած արձակուրդը։
Լրիվ արձակուրդը տրամադրելու դեպքում, վերջնահաշվարկի ժամանակ կունենաք աշխատողի կողմից վերադարձման ենթակա գումար, որը կպահեք իրեն վերջին ամսվա աշխատավարձը հաշվարկելիս, կամ եթե չունենա հաշվարկված ստանալիք եկամուտ, պետք է ինքը անձամբ մուտք անի ձեր դրամարկղ կամ հաշվարկային հաշիվ, որը կարծում եմ այնքան էլ ձեռնտու չի լինի, ուստի տրամադրեք միայն իրեն հասանելիք 10 ամսվա արձակուրդայինը։
Եթե արձակուրդ չգնաք, ամեն դեպքում վերջնահաշվարկի ժամանակ 10 ամսվա համար փոխհատուցվելու եք: