Anahit.
Բարև ձեզ: Հարցս հետևյալն է. ունենք աշխատակից, որը 3 ամիս է աշխատում, մենք ողջ անձնակազմով գնում ենք արձակուրդ, գիտեմ, որ աշխատակցին օրենքով չի հասնում արձակուրդ, իսկ հնարավո՞ր է արդյոք, որ տնօրենը հրաման տա աշխատողին արձակուրդ գնալու: Մեկ հարց ևս` դիմում լրացնելիս գրում ենք “տրամադրել 20, թե՞ 28 օր”:
Հարգելի Անահիտ, Ձեր նշած դեպքում տնօրենն իհարկե կարող է արձակուրդի հրաման տալ համապատասխան դիմումի առկայության դեպքում, սակայն այդ արձակուրդը ձևակերպվում է աշխատողի հաշվին, որպես չվճարվող արձակուրդ:
Ինչ վերաբերուն է Ձեր հաջորդ հարցին, ապա դիմումում օրերի թիվ չի նշվում, այլ` “տրամադրել 2011 թվականի հերթական արձակուրդը”, որն էլ իրենից ենթադրում է 20 աշխատանքային օր: