Երեխայի խնամքի արձակուրդի հետ կապված

Արմիդա․

Բարև ձեզ։ Եթե աշխատողը փետրվարի մեկից դեկրետի մեջ է 140 օրը լրանում է հունիսի 20-ին։ Ի՞նչ պետք է անել՝ ազատել աշխատանքից այդ օրը, թե՞ նշել որ արձակուրդի մեջ է։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
14 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Հերմինե

Աշխատանքից պետք է ազատեք հիմքով, բյուլետենը ավարտվելու հաջորդ օրվանից։

Last edited 2 տարի առաջ by Accountant.am
Tigran

Ինչու՞ եք ուզում ազատել, երեխայի խնամքի արձակուրդ չի գնալու հունիսի 21-ից, մի քիչ հստակեցրեք հարցը։

Last edited 2 տարի առաջ by Accountant.am
Մարիաննա

Հղիության և ծննդաբերության արձակուրդից հետո աշխատողին չեն ազատում աշխատանքից։ Եթե չի ցանկանում վերադառնալ աշխատանքի, ապա ձևակերպում են երեխայի խնամքի արձակուրդ՝ ներկայացնելով գրանցման հայտ։

Արմիդա

Ո՞ր հայտը պետք է լրացնել, ի՞նչ նշել, և 21.06-ի՞ն պետք է լրացնել։

Tigran

Հենց այդ նույն աշխատողի գրանցման հայտում պետք է լրացում կատարել, կարող եք 21,06-ից առաջ լրացնել ծրագիրը թողնում է:

Արմիդա

Իսկ եթե կեսարյան հատում է եղել և ավելացել է ևս 15օր, այդ դեպքում նորի՞ց պետք է հարկային տեղեկանք տանել, և ո՞վ է վճարելու այդ 15 օրվա համար գործատուն, թե՞ էլի սոցապ.նախ-ը։ Նշեմ, որ միկրոձեռնարկատեր է Ա/Ձ-ն։

Tigran

Կեսարյանի դեպքում էլ, էլի նույն կարգով կհաշվարկեք ու դիմումը, տեղեկանքը, պատճենը նորից նույն կերպ հարկային հետո սոցապ, միկրոյի դեպքում, եթե այլ աշխատողի հաշվով կա 5000-ներ, ապա մի մասը դրանց հաշվին, մնացածը հատուցման տեսքով։

Արմիդա

Այլ աշխատողներ կան և ստացված գումարը եկամտայինից քիչ է կազմում, այդ դեպքում ոչ մի տեղ էլ չեմ դիմում, ճի՞շտ է։

Tigran

Կարող եք էլի դիմել, որ փոխահատուցվի գործատուի կողմից վճարված գումարը։

Արմիդա

Եթե հաշվետվությունը ուղարկելուց ավտոմատ եկամտահարկով կփոխհատուցվի դիմելու կարիք կա՞։

Tigran

Այո, դիմելու կարիք կա, սակայն տվյալ ժամկետի եկամտայինի հաշվարկը ներկայացնելուց հետո, դա կարևոր պայման է։

Արմիդա

Շնորհակալ եմ

Ալլա

Անհասկանալի եք գրել հարցը, ինչու՞ եք ուզում ազատել։

Արմիդա

Շնորհակալ եմ արձագանքների համար