Անի.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ կպատասխանե՞ք, աշխատակիցը հուլիսին օգտագործել է ուսուցիչներին հասանելիք 35 օր արձակուրդը, հոկտեմբերից գնացել է ֆիզ., մարտի 17-ին լրանում է ժամկետը։ Այժմ ցանկանում է գնալ արձակուրդ մինչև խնամքի գնալը, սակայն սեպտեմբերն է լիարժեք ամիս, կարո՞ղ եմ վերցնել հիմք մայիսից հետո ամիսները, թե՞ ոչ։
Հարգելի Անի, չեք կարող տրամադրել արձակուրդ, քանի որ աշխատակիցը գտնվում է ֆիզ. արձակուրդում մինչև մարտի 18-ը: Հետևաբար մարտի 18-ից անցնելու է երեխայի խնամքի: Հետևաբար արձակուրդ չեք կարող տրամադրել: Ավելի կոնկրետ նայեք ԱՕ կամ զարգահարեք 144 համարին:
Մարտի 18ից է ցանկանում գնալ սեպտեմբերից մինչև մարտ կուտակում է 23 օր արձակուրդ կարող ենք տալ նոր գնա խնամք, հարցս միջինի համար էր
Աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով:
Հաշվառման ենթակա տասներկու ամիսներում չպետք է ներառվեն այն ամիսները, որոնց ընթացքում աշխատողը եղել է ժամանակավոր անաշխատունակության մեջ և (կամ) արձակուրդում և (կամ) ոչ իր մեղքով պարապուրդում, ամիսները: