Արձակուրդայինի վերահաշվարկ

Անի․

Բարի օր, հարգելի՛ հաշվապահներ: Արձակուրդայինի հաշվարկ եմ կատարել, բայց վերահաշվարկից պարզ դարձավ, որ մի քանի հարյուր դրամ ավել եմ հաշվել և փոխանցել բանկի միջոցով, նաև եկամտայինն է ավել հաշվարկվել: Հիմա ուզում եմ այդ փոխանցած ավել գումարը աշխատակցի անունից հետ վերադարձնել դրամարկղ, բայց հարմար ձևակերպում չեմ գտնում և՛ դրամարկղի, և՛ եկամտայինի համար: Ունեմ ձեր օգնության կարիքը: Կարո՞ղ եք ձևակերպումների հարցում օգնել: Շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Կարող եք այդ ավել գումարը ոչ թե հետ պահանջել, այլ ձևակերպել որպես հետագա վճարվելիք աշխատավարձից ավանս, իսկ եկամտայինի հաշվարկը ուղղեք։

Tigran

Ավել վճարվածի մասով հետպահում կանեք, եկամտայինն էլ տվյալ ամսվա հաշվով ճշտված կներկայացնեք: Հաշվարկային մեխանիկական սխալների հետևանքով կատարված ավել վճարումների հետ կապված. եթե աշխատողի պարտքը չի գերազանցում նրա մեկ ամսվա միջին աշխատավարձը, ապա գործատուն իրավունք ունի կատարելու պահումներ, եթե կանխավճարի վերադարձման համար սահմանված ժամկետը լրանալու, հաշվարկային մեխանիկական սխալների հետևանքով կատարված ավել վճարումը կատարելու, կանխավճարի չծախսված և ժամանակին չվերադարձված գումարը վերադարձնելու և աշխատողի հասցրած վնասը հայտնաբերվելու օրվանից ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում, պահումներ կատարելու մասին ընդունել է համապատասխան իրավական ակտ: