Էմմա․
Բարև Ձեզ,
մի էսպիսի հարց․
Ըստ ԱՕ կարգավորումների, եթե աշխատողը ազատվում է աշխատանքից մինչև աշխատանքային տարվա ավարտը, որի համար նման արդեն տրամադրվել է արձակուրդ, արդյո՞ք աշխատողից գանձվում է չաշխատած օրերի համար վճարված գումարը: Կանխավ շնորհակալություն:
ոչ ,նայեք ԱՕ հ. 170-ը,
Բարև Ձեզ, Էմմա: Եթե աշխատողին տրամադրվել է արձակուրդ, որը նա դեռ չի կուտակել, ապա աշխատանքային պայմանագիրը լուծելիս կատարվում է վերահաշվարկ, և ավել վճարված արձակուրդային գումարը վերադարձվում է աշխատողի կողմից: Գործատուն կարող է չպահանջել այդ գումարը, կախված է գործատուի որոշումից:
Ամենամյա արձակուրդի փոխարինումը դրամական հատուցմամբ չի թույլատրվում: Եթե աշխատանքային պայմանագրի լուծման հետևանքով ամենամյա արձակուրդի իրավունք ձեռք բերած աշխատողին չի կարող տրամադրվել ամենամյա արձակուրդ, կամ աշխատողը չի ցանկանում դրա տրամադրումը, ապա նրան վճարվում է դրամական հատուցում:↩
1.1. Սույն օրենսգրքի 100-րդ կամ 101-րդ հոդվածով սահմանված ժամկետներով կնքված, ինչպես նաև մինչև վեց ամիս աշխատած աշխատողների հետ աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն չօգտագործված ամենամյա արձակուրդի համար աշխատողին վճարում է դրամական հատուցում` սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան:
2. Ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար դրամական հատուցումը վճարվում է աշխատանքային պայմանագիրը լուծելիս: Հատուցման չափը որոշվում է տվյալ ժամանակահատվածի համար տրամադրման ենթակա ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի քանակով: Հատուցումը վճարվում է չօգտագործված բոլոր արձակուրդների համար:↩
(170-րդ հոդվածը փոփ. 24.06.10 ՀՕ-117-Ն, 22.06.15 ՀՕ-96-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ