Հարգելի հաշվապահներ, եթե դպրոցի հուլիսի 5-ը քննության օր է, բայց ոչ աշխատանքային՝ արձակուրդային հաշվարկելիս պե՞տք է հաշվարկել, կամ աշխատավարձ հաշվարկելիս պե՞տք է այդ օրը հաշվել:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Հարգելի հաշվապահներ, եթե դպրոցի հուլիսի 5-ը քննության օր է, բայց ոչ աշխատանքային՝ արձակուրդային հաշվարկելիս պե՞տք է հաշվարկել, կամ աշխատավարձ հաշվարկելիս պե՞տք է այդ օրը հաշվել:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Հուլիսի 5-ը աշխատանքային օր չի համարվում, հետևաբար չեք հաշվարկում:
Չեք հաշվարկելու ոչ արձակուրդայինի հետ կապված, ոչ էլ աշխատավարձի: Մենակ անգրագետները տենց բան կանեն, որ սահմանադրության տոնը չհարգելով աշխատանքի կանչեն երեխաներին էլ չհաշված:
Աշխատանքային օրենսգրքի հոդված 185. Աշխատանքի վարձատրությունը հանգստյան և ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին
1. Հանգստյան և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքը, եթե այն նախատեսված չէ աշխատանքի ժամանակացույցով, կողմերի համաձայնությամբ վարձատրվում է ժամային (օրական) դրույքաչափի կամ գործավարձի առնվազն կրկնակի չափով, կամ աշխատողին մեկ ամսվա ընթացքում տրամադրվում է վճարովի այլ հանգստյան օր, կամ այդ օրը ավելացվում է ամենամյա արձակուրդին…
Իսկ արձակուրդի մեջ տոն օրերը չեն մտնում, բաց եք թողնում տոն օրը և շարունակում արձակուրդի օրերի հաշվարկը:
Այո, Արմինե ջան, բայց քննության օր է դպրոցում, արդյո՞ք պետք է քննության հանձնաժողովին վճարել։
Եթե այնուամենայնիվ տոնական օր աշխատելու են, ապա, այո, պետք է վճարել ժամային (օրական) դրույքաչափի կամ գործավարձի առնվազն կրկնակի չափով, կամ մեկ ամսվա ընթացքում տրամադրել վճարովի այլ հանգստյան օր, կամ այդ օրը ավելացնել ամենամյա արձակուրդին: