Հենրի․
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք՝ եթե 2020թ-ին անձի հաստիքը բարձրացել է նվազագույն աշխատավարձի չափով 68 000դրամով, արձակուրդայինի հաշվարկը ինչպե՞ս է հաշվարկվում: Հետ են գնում 12 ամիսներն են ձևավորում, թե՞ մի անգամից հիմք են վերցնում նվազագույն աշխատավարձը։
Ձեր դեպքում, այսպես ասած, հետ են գնում նախորդող 12 ամիսների աշխատավարձն են վերցնում, 12 ամիսներում չեն ընդգրկվում արձակուրդի, բյուլետենի, չվճարվող արձակուրդի ժամանակահատվածները:
Ամենամյա արձակուրդի համար գործատուն աշխատողին վճարում է միջին աշխատավարձ, որը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձը տրամադրվող արձակուրդի օրերի թվով բազմապատկելու միջոցով:Աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով:Հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում միջին օրական աշխատավարձի չափը որոշվում է` միջին ամսական աշխատավարձը բաժանելով 21-ի: Վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում միջին օրական աշխատավարձի չափը որոշվում է` միջին ամսական աշխատավարձը բաժանելով 25-ի:Այն դեպքում, եթե սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական ցածր է տվյալ պահին գործող նվազագույն ամսական աշխատավարձից , ապա միջին ամսական աշխատավարձի փոխարեն հիմք է ընդունվում տվյալ պահին գործող նվազագույն ամսական աշխատավարձը:
12-ից լրիվ ամիսների միջինը հաշվեք, եթե այսօրվա նվազագույնից ցածր լինի, հիմք ընդունեք նվազագույնը: Այս տարի, կարծում եմ, շատ-շատերի մոտ այդ խնդիրը կառաջանա: