Արձակուրդայինի հաշվարկ

Անի․

Վարչական անձնակազմի աշխատակցուհին, որի նախորդ տարվա համախառն եկամուտը կազմել է 2.800.000, մեկնում է արձակուրդ։ Ամիսներից մեկում եղել է հիվանդության մեջ 20 աշխատանքային օր, որի համախառն եկամուտը կազմել է 300.000 ։ Ամիսներից մեկում եղել է հերթական արձակուրդի մեջ, որի եկամուտը կազմել է 350.000։ 60 օրացուցային օր գտնվել է չվճարվող արձակուրդի մեջ։ Ամիսներից երկուսում ունեցել է պարգևատրում 120.000 – ական դրամ։ Բացի դրանից դոնորության համար ստացել է գումար՝ 2 ամիս 40.000-ական դրամ։ Որոշել աշխատակցուհու արձակուրդային նպաստի չափը, եթե նա 5 օրյա աշխատանքային շաբաթով աշխատող է ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

1 հիվանդության մեջ 20 աշխատանքային օրերի գումարը, հերթական արձակուրդը, 60 օրացուցային օր չվճարվող արձակուրդը չեն մտնում արձակուրդայինի միջինի հաշվարկի մեջ։ պարգևատրումները մտնում են 120.000/12 չափով։ դոնորության գումարը կապ չունի այս հաշվարկի հետ։ մնացած ամիսների գումարը բաժանում եք աշխատած ամիսների թվին +պարգևատրումները 120.000/12*2 չափով, բաժ.21* արձակուրդի օրերի թիվ, ։

2 ոչ թե Որոշել աշխատակցուհու արձակուրդային նպաստի չափը, այլ  արձակուրդայինի միջին աշխատավարձի չափը,

Մարիաննա

Հարգելի Անի,
Արձակուրդային վճարի հաշվարկի համար անհրաժեշտ է նախ ստանալ միջին ամսական աշխատավարձը: Աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից տվյալ աշխատանքային պայմանագրի շրջանակներում աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ՝ հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով:
Հաշվառման ենթակա տասներկու ամիսներում չպետք է ներառվեն այն ամիսները, որոնց ընթացքում աշխատողը եղել է ժամանակավոր անաշխատունակության մեջ և (կամ) արձակուրդում և (կամ) ոչ իր մեղքով պարապուրդում կամ հարկադիր պարապուրդում… (տես՝ ԱՕ հոդված 195): Պարգևատրման գումարները միջին աշխատավարձի մեջ հաշվի են առնվում 1/12-ի չափով: Դոնորության գումարը գործատուի կողմից աշխատանքային պայմանագրի շրջանակներում տրված գումար չէ, չի ներառվում հաշվարկի մեջ: Եթե հաշվարկում ձևավորվում է 9 ամիս, ապա հաշվարկված գումարը պետք է բաժանել 9-ի: Այնուհետև պետք է ստանալ միջին օրական աշխատավարձի չափը և բազմապատկել արձակուրդային օրերի թվով: Հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում միջին օրական աշխատավարձի չափը որոշվում է՝ միջին ամսական աշխատավարձը բաժանելով 21-ի: