Սեդա.
Բարև Ձեզ։ Նույն ընկերության մեկ կազմակերպությունից ազատվելու և մյուսն ընդունվելու ժամանակ աշխատակցի միջին աշխատավարձը կարո՞ղ է պահպանվել արձակուրդի հաշվարկման համար, քանի որ 6 ամսվա սահմանափակումը հանվում է տվյալ դեպքում։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Սեդա.
Բարև Ձեզ։ Նույն ընկերության մեկ կազմակերպությունից ազատվելու և մյուսն ընդունվելու ժամանակ աշխատակցի միջին աշխատավարձը կարո՞ղ է պահպանվել արձակուրդի հաշվարկման համար, քանի որ 6 ամսվա սահմանափակումը հանվում է տվյալ դեպքում։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Հարգելի Սեդա, ֆիրմաները տարբեր են, հետևաբար չի կարող պահպանվել: Ազատվող ֆիրմայից աշխատակցին պետք է վճարեն վերջնահաշվարկ։
Աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով: տեսեք գրված է տվյալ գործատու բառերը, նախորդ գործատուի տվյալները հաշվի չեն առնվում,
Խնդիրն այն է, որ գործատուն մեկն է, մեկ ընկերություն է, ուղղակի կազմակերպություններն են տարբեր։
Բարև Ձեզ, Սեդա: «6 ամսվա սահմանափակումը» կապ չունի միջին ամսական աշխատավարձի հաշվարկման հետ, նոր կազմակերպություն աշխատանքի ընդունվելիս կատարվում է նոր հաշվարկ:
Բարև Ձեզ, Մարիաննա։ Միջին ամսական աշխատավարձի հաշվարկի հետ խնդիր չունեմ։ Հարցս առաջացավ այն պատճառով, որ նույն գործատուի մոտ տարբեր կազմակերպությունների մեկից մյուսի անցման դեպքում, երբ աշխատողն ազատվում է և ընդունվում մյուս աշխատանքի վայրում աշխատանքի, 6 ամիս արձակուրդ չգնալու սահամափակումը դուրս է գալիս։ Հետևաբար նաև միջին աշխատավարձի գոյացման խնդիրը նույնպես պետք է դուրս գար ըստ ինձ։
Հարգելի Սեդա, եթե Ձեր ընկերության ներքին կանոնակարգով է «6 ամիս արձակուրդ չգնալու սահամափակումը դուրս գալիս», ընդունելի է, բայց աշխատողը փաստացի դուրս է գալիս աշխատանքից, ինչպես նաև գրանցման հայտով, հետևաբար որպես նոր աշխատող է ընդունվում, այն էլ նոր կազմակերպություն: Բայց նշեմ, որ օրենսգրքի նոր փոփոխությունների համաձայն այսուհետ աշխատողը կարող է դիմել արձակուրդի համար մինչև աշխատանքի 6 ամիսը լրանալը:
Հարգելի Մարիաննա
Շնորհակալ եմ պատասխանի համար