Թինա․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հարցս հետևյալն է․ եթե աշխատղն ընդունվել է աշխատանքի որևէ ամսվա կեսից, ապա այդ կիսատ ամսվա աշխատավարձը մտնու՞մ է արդյոք արձակուրդայինի հաշվարկի մեջ, թե՞ ոչ։ Ըստ ԱՕ 195 հոդվածի այն պատճառները, որոնց համար աշխատանքը համարվում է ոչ լրիվ, չի ներառում ամսվա կեսից աշխատանքի ընդունվելու պայմանը։ Խնդրում եմ հիմնավորել Ձեր պատասխանը։ Շնորհակալ եմ։
Հարգելի Թինա, արձակուրդայինի մեջ աշխատավարձի հաշվարկը կիսատի դեպքում չի ներառվում։
կիսատ ամսվա աշխատավարձը մտնում է արձակուրդայինի հաշվարկի մեջ, ԱՕ 195 հոդվածում հստակ են գրված այն պատճառները,որոնք արձակուրդայինի հաշվարկին չեն մասնակցում,
Հաշվառման ենթակա տասներկու ամիսներում չպետք է ներառվեն այն ամիսները, որոնց ընթացքում աշխատողը եղել է ժամանակավոր անաշխատունակության մեջ և (կամ) արձակուրդում և (կամ) ոչ իր մեղքով պարապուրդում, ինչպես նաև զինվորական հաշվառման պարտականություններ կատարելու, վարժական հավաքների, զինվորական վարժանքների, զորավարժությունների մասնակցելու, զորահավաքային զինվորական ծառայություն իրականացնելու կամ որպես զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ (կամավորական)՝ կամավորական հիմունքներով Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կամ պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա այլ երկրների պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու ամիսները:
Բարև Ձեզ, Թինա: Կիսատ ամսվա աշխատավարձը չի ներառվում արձակուրդայինի հաշվարկում: Օրենքում «ամիս» նշելով, նկատի է առնվում ամբողջական ամիս:
Հարգելի Թինա, կիսատ ամսվա աշխատավարձը ՉԻ մտնում է արձակուրդայինի հաշվարկի մեջ ԱՕ 195 հոդվածում նշված չէ այդ մասին, սակայն կա պաշտոնական պարզաբանում 19-ը Ընդունման ամսաթիվը 19.04.2011, որտեղ հստակ օրինակի հիման վրա հաշվարկում է աշխատակցի արձակուրդայինը