Սյուզի.
Խնդրում եմ պատասխանեք իմ հարցին.
Եթե աշխատողը աշխատում է մի հիմնարկում 01/02/09-ից մինչ այսօր և արձակուրդ չի գնացել և նրան ուղարկում ենք արձակուրդ 02/06/10-ից քանի օր արձակուրդ է նրան հասնում և ինչպես պետք է կատարվի հաշվարկը խնդրում եմ պատասխանեք բացատրելով: Նախապես շնորհակալություն եմ հայտնում
Հարգելի Սյուզի,
նախ արձակուրդայինի հաշվարկը կախված է նրանից, թե ինչ պայմանագրով եք աշխատում: Եթե դա սովորական աշխ. պայմանագիր է /ոչ ժամանակավոր, սեզոնային և այլն/, ապա դուք պետք է աշխատած ամիսների քանակը /16/ բազմապատկեք 2.33-ով, այդպես կստանաք թե քանի արձակուրդային օր է հասնում աշխատողին: Որից հետո ստացված օրերը /37.28/ բազմապատկում եք միջին աշխատավարձով /հաշվարկելու ձևը գրված է ԱՕ 195 հոդվածում /կարող եք գտնել http://www.arlis.am//:
Հաջողություն!
Ամենամյա արձակուրդի տրամադրման կարգը կարող եք կարդալ նաև ԱՕ 164 հոդվածից:
Ուշադրություն դարձրեք նաև տոնական օրերի քանակին, որոնք կարող են համընկնել ամենամյա արձակուրդի հետ: Այդ դեպքում հաշվարկը մի փոքր այլ է:
Հարգելի Վիկտորյա,
Եթե կարելի է մանրամասնեք, խնդրեմ, հաշվարկը, երբ արձակուրդի ժամանակահատվածում կան տոնական օրեր:
Ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերը, որոնք համընկնում են ամենամյա արձակուրդի ժամանակահատվածին, արձակուրդի օրացուցային օրերի մեջ չեն ընդգրկվում և չեն վճարվում:Այսինքն եթե դուք հուլիսին արձակուրդ եք տալիս,ապա տալիս եք հուլիսի 1-29-ի համար,սակայն վճարում եք 28 օրաց. օրվա գումար,քանի որ հուլիսի 5 տոնական օր է: