Արփիկ Գևորգյան.
Բարև ձեզ։ Աշխատակիցը արձակուրդ է գնում 02.06.2022թ., սակայն հաշվարկի մեջ, որը կատարում եմ մայիսի 30-ին, ներառվում է 2021թ. մայիսի աշխատավարձը: Ինչպե՞ս հաշվեմ արձակուրդայինը մայիսի 30-ին և, բացի դա, չունեմ 2022թ. մայիսի աշխատավարձի թիվը:
Ներառվում է 2021թ. մայիսի աշխատավարձը, եթե այդ ամսում բյուլետեն կամ արձակուրդի օրեր չի ունեցել: Այսօր 17,06 ոնց է գրում եք չունեմ 2022թ. մայիսի աշխատավարձի թիվը,ոնց կբացատրեք։
Մի գուցե հուլիսի 2-ից եք ուզում արձակուրդ տալ: Եթե ՀԾ-ով ձևակերպման մասին է խոսքը և հունիսի 30-ին պետք է հաշվարկ անեք, ուրեմն պետք է հետ գնալ մայիսից: Բոլոր դեպքերում ամիսները ճշտեք:
Արձակուրդայինը պետք է վճարեք 3 օր առաջ, պետք է սկզբից հաշվեք մայիսի աշխատավարձը, հետո նոր արձակուրդայինը։
Եթե հաշվարկը կատարում եք մայիսի 30-ով, ապա մայիսի աշխատավարձը չի ներառվելու հաշվառման ենթակա ամիսներում։ Եթե ծրագրում հաշվարկման ամսաթիվը նշեք մայիսի 30, ապա տեղեկագրում մայիս ամիսը չի արտացոլվի։