Հասմիկ․
Բարև Ձեզ։ Կարո՞ղ է արդյոք գործատուն ուղարկել/տրամադրել աշխատողին արձակուրդի աշխատողի հաշվին, արդյո՞ք դա իրավական է, կամ եթե աշխատողը համաձայնվում է գնալ իր հաշվին արձակուրդի, ամեն դեպքում օրենքով հասանելիք արձակուրդը պե՞տք է հետո վճարվի։ Ու եթե համաձայնվում է, ի՞նչ բովանդակությամբ փաստաթուղթ պետք է ստորագրի։
Նախապես շնորհակալություն։
Այո կարող է։ Համաձայն ԱՕ_ի 176 հոդվածի 《կողմերի համաձայնությամբ նախատեսված դեպքերում աշխատողին կարող է տրամադրվել չվճարվող արձակուրդ` մեկ աշխատանքային տարվա ընթացքում ոչ ավելի, քան 60 օր տևողությամբ: 》Եթե իր հաշվին է արձակուրդ գնում, գործատուն չի վճարում։ Վճարվում է միայն ամենամյա հերթական արձակուրդ գնալու դեպքում։
աշխատողին իր հաշվին արձակուրդի դեպքում,չի վճարվում, եթե համաձայնվում է, համաձայնագիր կարող է ստորագրվել, ։
Այո, աշխատողին կարող է տրամադրվել չվճարվող արձակուրդ մի տարվա համար 60 օրից ոչ ավել։