Արդյոք պե՞տք է մաքսազերծում կատարվի գերազանցող մասի համար

Ողջույն, հարգելի խմբակիցներ։

2020թ. հունվարի 1-ից գիտեմ, որ ուժի մեջ է մտել երրորդ երկրներից ներմուծման հետևյալ ձևաչափը՝ նախկինում ամսվա կտրվածքով 1 ներմուծում կատարելու 200 000 դրամի սահմանափակումը վերացվել է, և փոխարենն այժմ ֆիզ. անձը կարող է ամսվա կտրվածքով ներմուծումներ կատարել, սակայն, եթե նույն օրվա դրությամբ նույն անձի անունով մեկից ավել ապրանք է մուտք արվում մաքսային տերմինալ, ապա երկրորդի համար անձը պարտավոր է մաքսազերծում իրականացնել։ Դա այդպե՞ս է, թե՞ պարզապես մի քանի ապրանք կարող է մտնել նույն անձի անունով, նույն օրը մաքսային տերմինալ, բայց  100 000 դրամը կամ 21 կգ-ը գերազանցելու դեպքում պետք է մաքսազերծում արվի գերազանցող մասի համար։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

171 որոշմամբ մաքսազերծում կատարվում է չափաքանակները գերազանցող մասի հաշվով՝ ըստ ապրանքների, բայց հանրագումարը, եթե մի քանի ապրանքի հաշվով լինի՝ վերցնելու են արժեքային չափանիշը կամ գումարը։

Yeghishe90

Շնորհակալ եմ արձագանքի համար։ Հանրագումարի մասը չհասկացա, կներեք։ ՈՒ նաև թե ինչ են անելու այդ դեպքում։

Tigran

Հանրագումարը դա մի քանի ապրանքների արժեքների գումարը, կդիտարկեն մեկ խմբաքանակ ու գերազանցող արժեքն են դիտարկելու, որպես մաքսազերծվող մաս:

Nerses

Այո, գերազանցող մասը մաքսազերծվելու է:

karine

Մաքսազերծվելու է միայն գերազանցող մասի համար։