Ռազ․
Բարև ձեզ: Մերսման սրահները կարո՞ղ են համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, թե՞ մտնում են բժշկական ծառայությունների մեջ:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Ռազ․
Բարև ձեզ: Մերսման սրահները կարո՞ղ են համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, թե՞ մտնում են բժշկական ծառայությունների մեջ:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Տարընթերցման տեղ կա, կարող են համարել համանման այլ ծառայությունների մատուցում: Չեն մտնում բժշկական ծառայությունների մեջ, այլ համարվում է ֆիզիկական առողջության պահպանման հետ կապված գործունեություն:
Այսինքն` հանգիստ կարող ենք գործել միկրոձեռնարկատիրության դաշտում:
Դժվարանում եմ ասել, դրա համար եմ գրել տարընթերցման տեղ կա:
Իմ կարծիքով չեն կարող համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, քանի որ դա ենթադրում է բժշկական կամ համանման ծառայության մատուցում:
Մերսման ծառայությունների մատուցումը չի համարվում բժշկական ծառայություն։ Ասեմ նաև, որ պետք է ՀԴՄ ունենաք։
Ունենք ՀԴՄ, այսինքն՝ ներկայացնե՞նք միկրոյի հայտարարություն:
Ես մերսման սրահների գործունեությունը կդասեի՝ Այլ անհատական ծառայությունների մատուցում՝ 96.04 Ֆիզիկական առողջության պահպանման հետ կապված գործունեություն դասին, և կգործեի միկրոյի դաշտում։
Շնորհակալ եմ:
Կարող են, քանի որ նշված գործունեությունը ներառվում է S96.0 Այլ անհատական ծառայությունների մատուցում խմբում: