Արդյոք հարկավո՞ր է լիցենզիա

Գուրգեն Մուսայելյան.

Բարև Ձեզ,

NGN Co. Ltd ուկրաինական ընկերությունը մտադիր է Հայաստանում զբաղվել ջեռուցման համակարգերի, որն իր մեջ ներառում է` շոգետաքացուցիչ և ջրատաքացուցիչ կաթսաներ 24-ից մինչև 1000 Կվտ հզորությամբ, ալյումինե և պողպատե ջեռուցման մարտկոցներ, փականներ, կափույրներ, խողովակներ, այլ օժանդակ սարքավորումներ և աքսեսուարներ, ներմուծմամբ, վաճառքով ինչպես նաև բնակելի տարածքների ներտնային համակարգերի, կենցաղսպասարկման և արտադրական ձեռնարկությունների, հասարակական նշանակության շենքերի և շինությունների ջեռուցման ու տաք ջրամատակարարման սարքավորումների տեղադրումով, սպասարկումով, նորոգումով և կարգաբերման աշխատանքներով ինչպես նաև բազմապիսի սանտեխնիկական վերանորոգման և սան. սարքերի տեղադրման աշխատանքներով:
Խնդրում ենք Ձեզ, տրամադրել տեղեկատվություն, արդյոք տվյալ տնտեսական գործունեության համար անհրաժեշտ է լիցենզիայի առկայությունը թէ՞ ոչ: Եթե լիցենզիա պահանջվում է, ապա խնդրում ենք հուշեք, թէ՞ ինչ տեսակի լիցենզիա է անհրաժեշտ և որ կազմակերպությունն է տրամադրում այն: Հնարավորության դեպքում խնդրում ենք նաև տրամադրել այս դաշտը կարգավորող օրենսդրական փաստաթղթերի ցանկը:

Կանխավ Շնորհակալություն:
Գուրգեն Մուսայելյան

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արսեն

Հարգելի Գուրգեն դուք կարդացեք ՀՀ ՕՐԵՆՔԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Գուրգեն

Հարգելի Արսեն, ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ պատասխանի համար, բայց ցավոք` ոչ օրենքից, ոչ էլ տարբեր հարցումներից չպարզվեց, ահնրաժեշտ է այն, թե ոչ։ Հարգելի հաշվապահներ, ովքեր աշխատում են Հայաստանում, խնդրում եմ` դուք էլ հայտնեք Ձեր կարծիքը և հնարավորության դեպքում օգնեք պարզելու այս հարցը։

Grigor

Շատ հետաքրքիր հարց է: Ես նույնպես կցանկանայի պարզել այս հարցը: