Հայկ.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:
Հարցս հետևյալն է. ՍՊԸ-ն իր բոլոր աշխատակիցների դրոշմանիշային վճարները՝ անկախ այն փաստից, թե որքան է աշխատավարձի մեծությունը, վճարում է գործատուի հաշվին՝ համաձայն տնօրենի ներքին հրամանի: Արդյո՞ք սա օրենքի խախտում է, և եթե կարելի է՝ հոդվածի հղում անել:
Շնորհակալություն:
Խնդիր չի կարող առաջանալ:
Չեմ կարծում որ դա օրենքի խախտում է: Եթե որոշվել է որ գործատուի հաշվին վճարվի կամ այդ բեռը իրենց վրա են վերցնում, այո գոնե որևէ իրավական հիմք հրաման ունեցեք:
Բարև Ձեզ, Հայկ: Ոչ, դա օրենքի խախտում չէ, գործատուի իրավունքն է: Պատահում է, որ աշխատողին վճարման ենթակա գումարը պակաս չէ նվազագույն աշխատավարձից, սակայն այդ ամիս քիչ է հաշվարկվել, և գործատուն դրոշմանիշային վճարը վճարում է իր միջոցների հաշվին՝ ի օգուտ աշխատակցի: Օրենքում նշվում է, թե որ դեպքում է գործատուն պարտավոր վճարել աշխատողի փոխարեն, բայց չի նշվում, որ եթե բոլոր դեպքերում է իր հաշվին վճարում, ապա օրենքի խախտում է:
Կարդացեք՝
1. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենք
2. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենք
3. Դրոշմանիշային վճարների վերաբերյալ իրազեկման թերթիկ:
Անչափ շնորհակալ եմ բոլոր պատասխանների համար