Արդյո՞ք փոխարինող աշխատակիցը կարող է գնալ ֆիզ. արձակուրդ

Լիլիթ.

Բարև ձեզ: Ես աշխատում եմ ուսուցչուհի, բայց որպես փոխարինող: Արդյո՞ք ես կարող եմ օգտվել ֆիզ. արձակուրդից:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մարիաննա

Բարև Ձեզ, Լիլիթ: Ձեզ հետ կնքվել է որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր, որի ավարտը հիմնական աշխատողի վերադարձն է: «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մաս.
Մայրության նպաստը տրվում է հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի օրերի համար, բայց ոչ ավելի, քան մինչև օրենքով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիրը լուծելը (աշխատանքից ազատվելը` անկախ աշխատանքային պայմանագրի տեսակից) կամ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտը (անկախ լուծվելու հանգամանքից):

Անի

Իսկ ֆիզ. արձակուրդում գտնվողը (փոխարինող է), երբ հետ եկավ հիմնական աշխատողը փոխարինողը կկրճատվի՞։

Tigran

Այո, փոխարինող լինելը կապ չունի, կարևորը գրանցված աշխատող եք:

Nerses

Իհարկե կարող եք: