Քրիստինե.
Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցով. աշխատողս իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից, տվել եմ վերջնահաշվարկ, սակայն հիմա նա ինձանից ուզում է վերջնահաշվարկի քաղվածք։ Կուզեի հասկանալ՝ արդյո՞ք գոյություն ունի նման քաղվածք և ի՞նչ հիմքով է տրվում:
Այո, գոյություն ունի նման քաղվածք, եթե հաշվապահական ծրագրով եք վարում հաշվապահությունը, այն դուրս է բերվում ծրագրից, իսկ եթե ոչ, ապա պետք է տաք աշխատողի կողմից պահանջվող՝ իրեն վերաբերող տվյալները, հիմք՝ Աշխատանքային օրենսգրքի հոդվածներ 199, 135:
Հոդված 199. Աշխատողի աշխատավարձի և աշխատանքի այլ պայմանների վերաբերյալ տվյալները տրամադրվում կամ հրապարակվում են միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում կամ աշխատողի համաձայնությամբ:
Հոդված 135. Գործատուի մոտ պահպանվող անձնական տվյալների անվտանգության ապահովման նպատակով աշխատողն իրավունք ունի՝
1) ստանալու ամբողջական տեղեկատվություն իր անձնական տվյալների և դրանց մշակման վերաբերյալ.
2) ազատորեն և անվճար ծանոթանալու իր անձնական տվյալներին, ստանալու անձնական տվյալներ պարունակող յուրաքանչյուր գրառման պատճենը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.
…
Աշխատանքային օրենսգրքի հոդված 130. Աշխատողի հետ վերջնահաշվարկի կարգը
1. Աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման օրը…
…
3. Աշխատողի ցանկությամբ գործատուն պարտավոր է նրան տրամադրել տեղեկանք աշխատանքային գործառույթների (պարտականությունների), աշխատավարձի, վճարված հարկերի ու պետական սոցիալական ապահովության վճարումների չափի և աշխատանքի գնահատականի վերաբերյալ: