Արդյո՞ք տնօրենին պետք է ազատել աշխատանքից

Karen.

Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ, ես 1 պարզ հարց ունեմ. ես բացել եմ ՍՊԸ, որի միակ անդամն եմ: Ես տնօրենին (ինձ) աշխատավարձ չեմ նշանակել (պետ. ռեգիստրում գրանցելուց հետո ոչինչ չեմ արել, միայն դիմում եմ գրել, որ ժամանակավորապես գործունեություն չեմ ծավալում): Հիմա ես պե՞տք է նաև տնօրենին (ինձ) աշխատանքից հեռացնեմ: Դա չանելու դեպքում հնարավո՞ր է խնդիրներ առաջանան:

Նախապես շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Lilit

Բայց Դուք պայմանագիր կնքե՞լ եք տնօրենի հետ: Կարծում եմ` ոչ: Եթե Դուք չեք կազմել ոչ հրաման, ոչ պայմանագիր, ու՞մ եք ազատում աշխատանքից: Բացի այդ` դիմում դադարեցման որ գրեք, նշեք տակը ստորագրող հիմնադիր: Այնպես որ տնօրենի ոչ մի նշում չունեք և մտածելու բան չունեք:

Karen

Շատ շնորհակալ եմ:
Չնայած ես Տնօրեն չեմ նշանակել, պայմանագիր չեմ կնքել, բայց իմ վկայականի մեջ ի սկզբանե գրված է` “Իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավար, Տնօրեն` իմ անուն, ազգանուն”:

Այս դեպքում խնդիր կառաջանա՞ ձեր կարծիքով:
Շնորհակալություն: