Arsine.
ՍՊԸ-ն զբաղվում է մանրամեծածախ առևտրով: Աշխատակիցների թիվը 7 է` տնօրեն, հաշվապահ, վաճառողուհի, 4 առաքիչ: Կազմակերպության ֆինանսական միջոցները գտնվում են տնօրենի մոտ, և ողջ ֆինանսական շարժը կատարվում է տնօրենի կողմից: Արդյո՞ք այս պարագայում տնօրենը իրավունք չունի կրելու գանձապահի պարտականություններ:
Կանխավ շնորհակալություն:
Գանձապահի պարտականությունները չեն կարող դրվել կազմակերպության այն աշխատակիցների վրա, որոնք իրավունք ունեն ստորագրել դրամարկղային փաստաթղթերը, բացառությամբ այն կազմակերպությունների, որոնց աշխատակիցների թիվը չի գերազանցում երեքը:
Քանի որ կազմակերպության աշխատակիցների թիվը 3-ից ավելի է, համաձայն դրամարկղային գործառնությունների մասին ՀՀ օրենքի պետք է կազմակերպությունը նախատեսի գանձապահի առանձին հաստիք կամ աշախատակիցներից որևէ մեկի վրա պետք է դրվի լրացուցիչ գանձապահի պարտականություն համապատասխան լրավճարով: Ընդ որում այդ աշխատակիցը չի կարող լինել կազմակերպությունում ստորագրության իրավունք ունեցող աշխատակից, որը որ ենթադրվում է տնօրենն է և գլխավոր հաշվապահը: Աշխատողներից մեկի վրա լրացուցիչ պարտականություն դնելու դեպքում նրա աշխատանքային պայմանագրում կատարվում է փոփոխություն համաձայնագրի հիման վրա, ինչպես նաև աշխատակցի հետ կնքվում է նյութական պատասխանատվության պայմանագիր:
Իսկ եթե այնուամենայնիվ գանձապահի պարտականությունները կատարում է տնօրենը, ի՞նչ պատասխանատվություն է առաջանում նման դեպքում:
Հարգելի Արսինե,
Կարծում եմ` դա կդիտվի Դրամարկղային գրքի վարման օրենսդրությամբ սահմանված կանոնների խախտում, որն էլ առաջացնում է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով համաձայն Դրամարկղային գործառնությունների մասին ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի: