Սանյա․
Ոստիկանության ծառայողին հաստիքի կրճատման հիմքով ազատելիս արձակման նպաստ վճավու՞մ է։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Սանյա․
Ոստիկանության ծառայողին հաստիքի կրճատման հիմքով ազատելիս արձակման նպաստ վճավու՞մ է։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
. Պետական ծառայողին Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով նախատեսված արձակման նպաստ չի վճարվում պաշտոնից ազատման այն դեպքերում, երբ կադրերի ռեզերվում գտնվելու ժամանակահատվածում օրենքով սահմանված կարգով նրա համար նախատեսված է վարձատրություն:
Ես կադրերի ռեզերվում չեմ հաշվառվել ինձ ազատել են հաստիքի կրճատման հիմքով
Ես կադրերի ռեզերվում չեմ հաշվառվել ինձ ազատել են հաստիքի կրճատման հիմքով: Այս պարագայում ինձ հասնում է՞ արձակման նպաստ և որ օրենքով է այն կարգավորվում
եթե կիրառեն աշխ օրենսգրքի դրույթները կվճարեն, չէ դիմեք վարչական դատարան,
ԱՕ h.129 1. Սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն աշխատողին վճարում է արձակման նպաստ նրա մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով, իսկ 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 7-րդ կետերով, ինչպես նաև 109-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով և 124-րդ հոդվածով նախատեսված դեպքերում աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն, հաշվի առնելով տվյալ գործատուի մոտ աշխատողի անընդմեջ աշխատանքային ստաժը, աշխատողին վճարում է արձակման նպաստ`
1) մինչև մեկ տարի աշխատելու դեպքում՝ միջին օրական աշխատավարձի տասնապատիկի չափով.
2) մեկից մինչև հինգ տարի աշխատելու դեպքում՝ միջին օրական աշխատավարձի քսանհինգապատիկի չափով.
3) հինգից մինչև տասը տարի աշխատելու դեպքում՝ միջին օրական աշխատավարձի երեսնապատիկի չափով.
4) տասից մինչև տասնհինգ տարի աշխատելու դեպքում՝ միջին օրական աշխատավարձի երեսունհինգապատիկի չափով.
5) տասնհինգ տարի և ավելի աշխատելու դեպքում՝ միջին օրական աշխատավարձի քառասունչորսապատիկի չափով:
2. Կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով կամ կողմերի գրավոր համաձայնությամբ կարող է նախատեսվել արձակման նպաստի վճարում ավելի երկար ժամանակահատվածով կամ ավելի մեծ չափով: