Արդյո՞ք վերակազմակերպման դեպքում պետք է դուրս գրել հաշվարկային փաստաթուղթ

Մանե.

Բարև Ձեզ: Վերակազմակերպման դեպքում ակտիվի սեփականության իրավունքի փոխանցման դեպքում արդյո՞ք պետք է դուրս գրել հաշվարկային փաստաթուղթ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Վերակազմակերպման դեպքում ակտիվի սեփականության իրավունքի փոխանցումը կատարվում է փոխանցման ակտի կամ բաժանիչ հաշվեկշռին համապատասխան, և այդ փոխանցվող գույքի գծով ոչ մի հարկային պարտավորություն չի առաջանում:

Tigran

Վերակազմակերպման դեպքում ակտիվի սեփականության իրավունքի փոխանցման դեպքում կարիք չկա դուրս գրել հաշվարկային փաստաթուղթ, այլ պետք է կազմել փոխանցման ակտ ու բաժանիչ հաշվեկշիռ:

Karine

Հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու կարիք չկա։ Կազմեք փոխանցման ակտ։

Anushik

Կազմակերպությունների վերակազմակերպման դեպքում կազմվում է փոխանցման ակտ կամ բաժանիչ հաշվեկշիռ, որոնք պետք է դրույթներ պարունակեն վերակազմակերպված իրավաբանական անձի գույքի ու պարտատերերին և պարտապաններին վերաբերող բոլոր պարտավորությունների իրավահաջորդության մասին` ներառյալ վիճարկվող պարտավորությունները: