Ս.Ա..
Հարգելիներս, պետական մարմինները չկարողացան պատասխանել, հույսս դուք եք ))
1. Արդյո՞ք ՍՊԸ-ն կարող է ֆիզ. անձանցից ներգրավել փոխառություն
ա. եթե այո, ապա ի՞նչ ծավալով ու ի՞նչ հաճախականությամբ
բ. եթե այո, ապա արդյո՞ք կարող է գումարը փոխանցել իր բանկային քարտից, կամ այլ միջոցներով
Եթե գիտեք, ապա գրեք նաև սահմանափակումների և այլնի մասին, կամ ո՞ր օրենսդրական ակտն է կարգավորում այս ոլորտը:
Կանխավ շնորհակալ եմ:
Ծավալի, հաճախականության իմաստով սահմանափակում չկա, տոկոսով փոխառության դեպքում Շահութարհարկում տոկոսները ծախս դիտելիս կա սահմանափակում:
ՀՀ դրամով փոխառության դեպքում իրավական ակտ չեմ կարող նշել, բայց արտարժույթով տրամադրելու համար կարող եք օգտվել “Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին” ՀՀ օրենքը:
Փաստորեն, որևէ սահմանափակում չկա: Այսինքը ֆիզ անձը կարո՞ղ է ՍՊԸ-ին տրամադրել 1, 100 կամ 50.000 դրամ վճարման ցանկացած եղանակով և դա չի հակասում օրենքներին: