Անի.
Բարև Ձեզ: Աշխատողի աշխատաժամանակի փոփոխման դեպքում սոց. փաթեթը փոխվու՞մ է հաջորդող երկրորդ ամսվանից։ Սեպտեմբերին կատարվել է փոփոխություն, աշխատաժամանակի փոփոխությունը կատարել հոկտեմբեր ամսին, որի դիմաց վճարվում է նոյեմբերին, թե՞ նոյեմբերին, որի դիմաց վճարվում է դեկտեմբերին:
Աշխատողի դրույքի (աշխատաժամանակի) փոփոխման դեպքում սոցիալական փաթեթի գումարը չի փոխվում սոցիալական փաթեթի իրավունքի ծագման պահից հաշված մինչեւ մեկ օրացուցային տարին լրանալը:
Այո, սոցիալական փաթեթի սահմանաչափը մեկ անձի հաշվով չի կարող գերազանցել մեկ դրույքի (լրիվ աշխատաժամանակի) համար սահմանված գումարի չափը, իսկ մեկ դրույքից պակաս աշխատանքային ծանրաբեռնվածություն (ոչ լրիվ աշխատաժամանակ) ունենալու դեպքում գումարը կնվազեցվի համապատասխան չափով:
Աշխատողի դրույքի (աշխատաժամանակի) փոփոխման դեպքում սոցփաթեթի գումարը փոխվում է հաջորդող երկրորդ ամսվանից: Իսկ այն դեպքում, երբ աշխատողն օգտվել է սոցփաթեթի ծառայությունից (ծառայություններից) և դրույքի (աշխատաժամանակի) նվազեցման օրվա դրությամբ ունի փոխանցման ենթակա պարտավորություններ կամ տրված վարկային գծի մարման պարտավորություն և նախապես իր սոցփաթեթի հաշիվն սպասարկող բանկից իր աշխատանքի վայրի սոցփաթեթի գումարի փոխանցման համար պատասխանատու ստորաբաժանում է ներկայացրել այդ պարտավորությունների մասով համապատասխան տեղեկանք, սոցփաթեթի գումարը փոխվում է պարտավորությունների մարմանը (ոչ ավելի, քան ընթացիկ տարվա առաջին գումարի փոխանցման ամսվանից հաշված 1 օրացուցային տարին (12 ամիսը) լրանալը) հաջորդող ամսվանից:
Ինձ շփոթեցնուն է հաջորդող երկրորդ ամսվանից բառակապակցությունը։ Եթե սեպտեմբերին փոփոխվել է աշխատաժանանակը՝ հոյտենբերին պե՞տք է վերահաշվարկել, թե՞ նոյեմբերին:
Նոյեմբերին:
Այսօր զանգեցի նախարարություն ասեցին հոկտեմբերից, որի դիմաց վճարվում է նոյեմբերին:
Նախարարության աշխատակիցը ասեց, որ առաջին ամիսը սեպտեմբերնա, իսկ երկրորդ ամիսը հոկտեմբերը:
Անի, իմ մեջբերումները կարգից են, եթե բանավոր էդպես է մեկնաբանվում, ապա ստացվում է, որ տարընթերցման խնդիր կա:
Ես կարգը կարդացել եմ իրենց էլ ասել եմ, որ 2019 թվականի սեպտեմբերի 1304Ն որոշման 18-րդ կետի մասին է, իրենք ասեցին՝ հաջորդող երկրորդ ամիսը նկատի ունեն՝ սեպտեմվեր ամիսը չէ, այլ հոկտեմբեր, որի դիմաց վճարվում է նոյեմբերին:
Այո, ճիշտ եք, երկրոդ ամիս բառակապակցությունը պետք չէր տվյալ դեպքում: Ամեն դեպքում դիմում եմ գրել իրենք էլ հեռախոսահամար են տվել սոց. փաթեթի բաժնի, իրենք էլ այդպես բացատրեցին։ Իսկ դուք՝ Տիգրան, արե՞լ եք վերահաշվարկ և ինչպե՞ս:
Ոչ, առիթ չեմ ունեցել վերահաշվարկի: