Արդյո՞ք սխալ կատարված վերջնահաշվարկը ենթակա է վերադարձման

Նառա․

Բարև Ձեզ։ Հարցս հետևյալն է․ եթե սխալ է ավել վերջնահաշվարկը կատարվել և ավել է փոխանցվել, արդյո՞ք այն ենթակա է վերադարձման գործատուին։
Շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Marine Gh

Իրականում այո: Սակայն նախկին աշխատողը կարող է և հրաժարվել հետ վերադարձնելուց: Գործատուն իրավունք ունի դատարան դիմելու՝ գումարի հետ վերադարձման համար:

Tigran

Չի թույլատրվում աշխատողից պահել կամ գանձել օրենքի սխալ կիրառմամբ հաշվարկված և ավել վճարված աշխատավարձը, բացառությամբ հաշվարկային մեխանիկական սխալների դեպքերի:

Աննա

Փորձեք բացատրել, որ կատարվել է մեխանիկական սխալմունք և հետ գանձել աշխատողի համաձայնությամբ` փաստաթղթի միջոցով:

karine

Կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ սխալվելու իրավունք ունի աշխատանքի մեջ, և ոչ ոք բարոյական իրավունք չունի օգտվելու աշխատակցի սխալից։ Այո, վերադարձման ենթակա է: