Արդյո՞ք սեպտեմբերի 20-ը աշխատանքային է համարվում

Ռուզաննա.

Հարգելի հաշվապահներ, 6-օրյա գրաֆիկով աշխատող կազմակերպության աշխատողների համար սեպտեմբերի 20-ը համարվու՞մ է աշխատանքային, թե՞ ոչ աշխատանքային օր:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Զոյա

Հարգելի Ռուզաննա, սեպտեմբերի 20-ը և 21-ը ոչ աշխատանքային օրեր էին անկախ նրանից՝ 5-օրյա եք աշխատում, թե 6-օրյա:

Հերմինե

Հարգելի Զոյա, եթե ունեք պաշտոնական տեղեկատվություն խնդրում ենք հրապարակել, քանզի ես հարցը պարզաբանել եմ Աշխատանքի և սոցիալական նախարարության միջոցով և ասել են, որ ամսի 20-ը 6 օրյա աշխատանքային գրաֆիկով աշխատողների համար համարվում է աշխատանքային:

Tigran

Համարվում է աշխատանքային, բայց քանի որ կատարվել է աշխ.օրվա տեղափոխություն, եթե աշխատողը աշխատի 20-ին, ապա կստացվի ոչ աշխատանքային օրը կատարած աշխատանք ու վճարումն էլ դրան համապատասխան, իսկ 25-ին ինչպես որ սովորական կարգով: Էդ որոշում գրողները վեցօրյակով աշխատողների հանգամանքը հաշվի չեն առնում, քանի որ իրենք հնգօրյակով են աշխատում, դե սոցապն էլ այդ հարցը չի կարևորում, թե ինչու եզրակացրեք:

Ալլա

Վեցօրյա աշխատանքային շաբաթվա համար ամսի 20-ը համարվում է աշխատանքային, շաբաթ օրվա ժամանակացույցով, իսկ շաբաթ օրը՝ 25-ը, համարվում է երկուշաբթի, երկուշաբթի օրվա ժամանակացույցով:

Զոյա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ
8 սեպտեմբերի 2021 թվականի N 1442-Ն
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԸ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 2021 թվականի սեպտեմբերի 20-ի աշխատանքային օրը տեղափոխել 2021 թվականի սեպտեմբերի 25-ը շաբաթ օրը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն. Փաշինյան 2021 թ. սեպտեմբերի 8 Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 9 սեպտեմբերի 2021 թվական:
Սա վերաբերվում է 5 օրյա աշխատանքային շաբաթվա համար, իսկ 6 օրյա աշխատանքային շաբաթվա համար ինքն իրա շաբաթ օրը աշխատում է հարգելի Ալլա:

Ռուզաննա

Շնորհակալ եմ արձագանքների համար

Հերմինե

Այո, սեպտեմբերի 20-ը 6 օրյա աշխատանքային գրաֆիկով աշխատողների համար համարվում է պաշտոնապես աշխատանքային:

Էմիլի

Սեռպտեմբերի 20 և 21 ոչ աշխատանքային օրեր են, և 20-ի փախարեն լրացնելու ենք աշխատանքային օր 25-ին շաբաթ օրը:

Արա

Սովորաբար սեպտեմբերի 20-ը համարվում է աշխատանքային օր, սակայն որպես նախատոնական օր այն կրճատվում է մեկ ժամով։