Accountant.am

Նոնա․

Բարև Ձեզ։ Ռեզիդենտ կազմակերպությունը 2024թ.-ին ՀՀ տարածքում հարկային հաշվով ձեռք է բերել 9406 90 310 0 ԱՏԳԱԱ ծածկագրով ջերմատուն կոնստրուկցիաներով՝ որի ներմուծումը ազատված է եղել ԱԱՀ-ից ՀՕ 64-րդ հոդվածի 2-րդ մասի 20-րդ կետի հիմքով։ Ջերմատունը շահագործման համար մատչելի դարձնելու համար ձեռք են բերվել անհրաժեշտ նյութեր և որոշակի աշխատանքներ, այդ թվում՝

• ջեռուցման համակարգի ներդրում,
• ավտոմատ կառավարման համակարգի տեղադրում,
• հողային և այլ աշխատանքներ,

Ներկայումս կազմակերպությունը նախատեսում է ջերմոցը՝ արդեն շահագործման համար պատրաստ վիճակում օտարել։ Ցանկանում եմ նշել նաև, որ համաձայն ՊԵԿ-ի 2020 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ 79 իրազեկման թերթիկի՝ 9406 90 310 0 ԱՏԳ ԱԱ ծածկագրով ապրանքի օտարումը ևս համարվում է ԱԱՀ-ից ազատված: Արդյո՞ք շահագործման համար պատրաստ վիճակում գտնվող ջերմոցի օտարումը, պահպանելով նույն ԱՏԳԱԱ կոդը, համարվում է ԱԱՀ-ից ազատված գործարք՝ հիմք ընդունելով ՀՕ 64-րդ հոդվածի 2-րդ մասի 20-րդ կետը։

Կիսվել՝
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

չի պահպանում, այն արդեն դիտվում է որպես հիմնական միջոցի օտարում՝ ապրանքի մատակարարում,

Նոնա

Շնորհակալ եմ պատասխանի համար: խնդրում եմ կասե՞ք, որ դեպքում է փոխվում ապրանքի ծածկագիրը: Իրականում ջերմոցը բերվել է շահագործման պատրաստ վիճակի, բայց նրա նշանակությունը չի փոխվել:

Tigran

դարձել է հիմնական միջոց, շինություն, ծածկագիրը դա միայն մաքսային գործընթացի կամ ՀԴՄ ի համար է կարևոր,

Նոնա

այն գնել ենք վաճառքի նպատակով, հիմնական միջոց չի դասակարգվել