Mariell.
Հարգելիներս, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին: Ունեմ համատեղությամբ աշխատողներ, որոնք հիմնական աշխատավայրից գնում են արձակուրդ, նույն ժամանակահատվածում ես էլ պիտի տրամադրեմ արձակուրդ: Արդյո՞ք պիտի կատարեմ արձակուրդայինի հաշվարկ, թե՞ հիմնական աշխատավայրից են ստանալու միայն:
Կանխավ շնորհակալություն:
Հարգելի Մարինելլ, անպայման հաշվեք, անկախ այն բանից, թե աշխատողի հիմնական աշխատավայրից նրան կհաշվարկեն արձակուրդային, թե ոչ: