Լուսինե.
Բարև ձեզ: Ա/Ձ-ն աշխատում է ԱԱՀ դաշտում: Դեկտեմբեր ամսվա համար ոչ մի գործարք չի կատարելու: Խնդրում եմ, կասե՞ք` շահութահարկ արդյո՞ք վճարելու եմ տվյալ ամսվա համար:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Լուսինե.
Բարև ձեզ: Ա/Ձ-ն աշխատում է ԱԱՀ դաշտում: Դեկտեմբեր ամսվա համար ոչ մի գործարք չի կատարելու: Խնդրում եմ, կասե՞ք` շահութահարկ արդյո՞ք վճարելու եմ տվյալ ամսվա համար:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Շահութահարկը վճարվում է տարեկան կտրվածքով, շահութահարկի հաշվարկը ներկայացնելուց հետո, իսկ եթե խոսում եք շահութահարկի կանխավճարի մասին, ապա դա վճարվում ամեն եռամսյակի վերջին ամսին։
Շահութահարկը վճարվում է ըստ տարեկան արդյունքների, ոչ ամսական, կարող է վճարվել կանխավճար եռամսյակի հաշվով:
Շահութահարկը վճարվում է տարեկան, առաջանում է հարկվող շահույթից.., եթե դեկտեմբեր ամսին չեք ունենալու շահույթ, ուրեմն դեկտեմբերի համար չի առաջանա:
Հարգելի Լուսինե,
շահութահարկն առաջանում է հաշվետու տարվա ընթացքում ունեցած հարկվող շահույթից, եթե մյուս ամիսներին ունեցել եք շահույթ, միայն դեկտեմբեր ամսին չեք ունենալու, ապա շահութահարկը հաշվարկվում է հարկվող եկամուտից հանած ծախս/եթե առաջանում է հարկվող շահույթ էդ դեպքում հաշվարկվում է շահութահարկ/: Ձեր միտքը պարզ չեք շարադրել:
Շնորհակալ եմ շատ, ես ձեզ հասկացա:
Շահութահարկի կանխավճար պետք է վճարեք։