Վարդան․
Բարև Ձեզ։ ԱՁ-ն բացվել է 2025-ի Փետրվարին, նույն ֆիզ․ անձի տվյալներով, չունի հավելյալ աշխատողներ, գործում է ՏՏ ոլորտի շրջ․ հարկի աջակցության տիրույթում, եկամուտը՝ ոչ կանոնավոր, արտերկրից՝ ԱՄՆ դոլարով փոխանցում է լինելու։ Հնարավո՞ր է արտերկրից փոխանցումը կատարել անձնական դոլարային հաշվին, նաև ունենալ դրամային ԱՁ հաշիվ և հարկերի չափով “լիցքավորել” այն ՀՀ դրամով պետական գանձապետարանի միասնական հաշվեհամարին և դրոշմանիշային հաշվեհամարին եռամսյակային և տարեկան հարկային փոխանցումների համար, թե՞ պետք է ունենալ և՛ դրամային, և՛ դոլարային ԱՁ հաշիվներ այս դեպքում։ Շնորհակալություն։
եթե ձեր յետ որպես ԱՁ են գործակցում, ուրեմն պետք է ունենաք և՛ դրամային, և՛ դոլարային ԱՁ հաշիվներ, հետո կարող եք նաև ձեր անձնականին էլ փոխանցել,
Շնորհակալություն Տիգրան ջան, գործակցությունը որպես ֆիզ-անձ է կազմակերպվել, և իրենց տրամադրվել է ֆիզ-անձ տվյալներ ու դոլարին հաշվեհամար։ Իրենց համար խնդիր չէ դա, այս դեպքում կարելի՞ է միայն դրամային ԱՁ հաշիվ պահել հարկերի համար ու ստանալ փոխանցումը անձնական դոլարային հաշվին։
կամ թող որպես ԱՁ ի փոխանցեն, եթե ուզում եք որպես ԱՁ հարկվել,