Արթուր.
ԵՏՄ արտահանման դեպքում արդյո՞ք պետք է դուրս գրվի հաշիվ վավերագիր և ո՞ր օրվա կուրսով:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Արթուր.
ԵՏՄ արտահանման դեպքում արդյո՞ք պետք է դուրս գրվի հաշիվ վավերագիր և ո՞ր օրվա կուրսով:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Միանշանակ այո: Օրենքն է պահանջում:
Իհարկե:
Արտահանման հայտարարագիր էլ պետք է ներկայացնեք: Ապրանքը ՀՀ-ից արտահանելու (պետական սահմանը հատելու) ամսաթվի դրությամբ՝ ելնելով այդ օրը ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից: Այն դեպքում, երբ ապրանքը ՀՀ սահմանը հատում է օդային տրանսպորտով կամ փոստային օպերատորի կողմից մատուցվող փոստային ծառայության միջոցով, ԵՏՄ անդամ պետություն ապրանքի արտահանման գործառնությունների դեպքում ապրանքի հարկման բազան և սկզբնական արժեքը որոշվում են տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերի՝ կոնոսամենտում, բեռնագրում կամ այլ փաստաթղթերում նշված ամսաթվի դրությամբ՝ ելնելով այդ օրը ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից:
Խնդրում եմ, օրենքի հղում կուղարկե՞ք։