Անուշ․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ ԱԱՀ-ով աշխատող ՏՏ ընկերությունը մասնակցում է պատերազմի մասնակիցների մասնագիտական ուսուցման և աշխատանքով ապահովման ծրագրին։ Ծրագրի շրջանակներում շահառուն ուսման վարձը փոխանցում է ընկերությանը, իսկ Միասնական սոցիալական ծառայությունը գումարը փոխհատուցում է շահառուին։ Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք պետք է գրել հարկային հաշիվ շահառուին, և այդ գումարը ԱԱՀ-ով հարկվելու՞ է։
Եթե գործարքը ազատված չէ ԱԱՀ-ից, այսինքն համապատասխան տեղեկանք չեն տրամադրել, ուրեմն հաշիվը դուրս է գրվելու ԱԱՀ-ով։
պետք է գրել հարկային հաշիվ շահառուին, եթե ծրագրի պայմաններում նշված չէ տվյալ ծառայության մատուման համար ազտվում եք ԱԱՀ-ից,