Էլլա.
Հարգելի հաշվապահներ 2 հարց ունեմ: 1. Արդյո՞ք հարկային հաշվում պարտադիր է լրացվի ապրանքների մատակարարման առաքման եղանակը: 2. Եթե կազմակերպությունը ունի 9 աշխատող՝ արդյո՞ք պարտադիր է հաշվապահ կամ գանձապահ գրանցելը:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Էլլա.
Հարգելի հաշվապահներ 2 հարց ունեմ: 1. Արդյո՞ք հարկային հաշվում պարտադիր է լրացվի ապրանքների մատակարարման առաքման եղանակը: 2. Եթե կազմակերպությունը ունի 9 աշխատող՝ արդյո՞ք պարտադիր է հաշվապահ կամ գանձապահ գրանցելը:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
1. Արդյո՞ք հարկային հաշվում պարտադիր է լրացվի ապրանքների մատակարարման առաքման եղանակը: Այո:
2. Եթե կազմակերպությունը ունի 9 աշխատող՝ արդյո՞ք պարտադիր է հաշվապահ կամ գանձապահ գրանցելը: Եթե հաշվապահը կես դրույքով է անգամ, ապա այո, եթե ծառայություն մատուցող է ըստ քաղիրավական պայմանագրի, գանձապահի հաստիքի առկայությունը արդեն պետք է պայմանավորվի Ձեր գործարքների կամ շրջանառությունից ելնելով:
1. Այո, հարկային հաշիվ դուրս գրելիս պարտադիր պետք է նշվի ապրանքների մատակարարման առաքման եղանակը։
2. Եթե կազմակերպությունը ունի 9 աշխատող, դա արդեն նշանակում է, որ պետք է տարվի հաշվապահություն՝ ուստի ունենա գրանցված հաշվապահ և, եթե 3-ից ավել աշխատող՝ կնշանակի գանձապահի պարտականությունները հաշվապահը չի կարող կատարել։ Դուք կարող եք գանձապահի պարտականությունը դնել մեկ այլ աշխատողի վրա։ Եթե նշեիք ոլորտը և հարկատեսակը, կկարողանայի ավելի մանրամասն տեղեկություն տալ։
Շինարարություն
Եթե դուք հարկային հաշիվ գրող կազմակերպություն եք, նշանակում է գործում եք ընդհանուր հարկային դաշտում, հաշվի առնելով այդ հանգամանքը չեմ կարծում, որ հաշվապահի պարտականությունները կատարող անձը կարող է չգրանցվել հարկային դաշտով, և բացի դրանից ունեք 9 աշխատող և շինարարության ոլորտում գանձապահը դառնում է պարտադիր անձ:
Այո, պետք է նշվի մատակարարման վայրը:
Եթե ունեք այդպիսի հաստիք, այդպիսի աշխատող, այո, իհարկե, պետք է գրանցեք: