Արդյո՞ք պահակներին պետք է կրկնակի վճարել

Վ.Սարգսյան.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ինձ անհրաժեշտ են մի քանի տիպային (օրինակելի) ձևեր: Եթե կարող եք, կխնդրեմ, ձևերը ուղարկել svk_vahagn շնիկ mail.ru էլ. փոստի հասցեին:
1. Պահակի աշխատանքային պայմանագիր
2. Հերթափոխի ժամանակացույց

Եվս 1 հարց: Արդյո՞ք պահակներին պետք է կրկնակի վճարել տոնական և հիշատակի օրերին աշխատելու դեպքում, երբ նրանք աշխատում են միայն գիշերային ժամերին օրը մեկ ռեժիմով, այսինքն` 15 օր աշխատում են ժամը 23.00-ից մինչև 08.00` 8 ժամ և 1 ժամ ընդմիջում, 15 օր` հանգիստ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մարինե

Մեզ էլ են շատ անհրաժեշտ այդ հարցերի պատասխանները: Եթե Ձեզ պատասխանեն, մենք էլ անչափ գոհ կլինենք:

Աննա

Բարև ձեզ: Հաստատությունն ունի 3 (երեք) պահակ: Ինչպե՞ս կազմել աշխատաժամանակի տեղեկագիրը, որ չխախտվեն Աշխատանքային օրենսգրքի պահանջները ու աշխատողների իրավունքները: Շնորհակալություն:

Արթուր

Համաձայն Աշխատանքային օրենսգրքի հոդված 185-ի՝ տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքը վարձատրվում է ժամային (օրական) դրույքաչափի կամ գործավարձի առնվազն կրկնակի չափով: Համաձայն հոդված 184-ի՝ գիշերային աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար, ժամային դրույքաչափից բացի, վճարվում է հավելում՝ ոչ պակաս, քան ժամային դրույքաչափի 30 տոկոսի չափով:

Աննա, աշխատաժամանակը պետք է այնպես կարգավորեք, որ նրանք անընդմեջ աշխատանքի ռեժիմով չաշխատեն: Եթե նրանք միայն գիշերն են աշխատում, հետևաբար ցերեկը հանգստանում են, ուղղակի այդ դեպքում պետք է հետևեք վերը նշված հավելավճարի կարգին: Եթե երեք պահակներն էլ գիշերն են աշխատում, կարող եք հերթականություն սահմանել: Ծանոթացեք Աշխատանքային օրենսգրքի 139, 142, 148, 184 հոդվածներին: