Վազգեն.
Կազմակերպությունը իրականցնում է առքուվաճառքի գործունեություն: Ունի 2 գործունեության հասցե: 1 հասցեում վաճառում է միայն խոզի միս, իսկ մյուս հասցեում՝ ճենապակյա աքսեսուար: Հարցս հետեվյալն է. արդյո՞ք շրջհարկի հաշվետվության մեջ դասակարգիչները պետք է առանձին լրացնել:
+
Այո, շրջհարկի հաշվետվության մեջ ամեն մի գործունեության դասակարգիչները պետք է առանձին լրացնել ու նշել, որի գծով հասույթի կշիռը որքան է: Քանի որ ըստ Ձեր գրածի և՛ հասցեներն են տարբեր, և՛ առևտրի ենթատիպերը:
Շրջհարկի հաշվետվության մեջ պետք է առանձին նշեք յուրաքանչյուր դասակարգչի հասույթի կշիռը՝ տոկոսային հարաբերությամբ։
«Եկամուտները` ըստ գործունեության տեսակների» աղյուսակում լրացվում են հաշվետու եռամսյակում շրջանառության հարկ վճարողի ըստ գործունեության տեսակների ստացված եկամուտների տեսակարար կշիռները բոլոր եկամուտների հանրագումարի մեջ (ըստ տեսակարար կշիռների նվազման): Ընդ որում` «Գործունեության տեսակը (կոդը)» սյունակում գործունեության տեսակները (կոդերը) նշվում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանի հավելվածով հաստատված Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչին համապատասխան (օրինակ` C25910 կոդը (բաժին C, հատված 25, խումբ 25.9, դաս 25.91, ենթադաս 25.91.0) համապատասխանում է «Մետաղե տակառների և համանման այլ տարողությունների արտադրություն» գործունեության տեսակին»), իսկ «Տեսակարար կշիռը (%)» սյունակում համամասնությունները նշվում են տոկոսով համախառն եկամտի նկատմամբ: Այս աղյուսակում նշված տեղեկությունները օգտագործվում են վիճակագրության նպատակով և չեն կարող հիմք հանդիսանալ շրջանառության հարկի հաշվարկման (վերահաշվարկման) համար: