Արդյո՞ք նպաստը պակասեցվում է եկամտային հարկից

Naira.

Բարև Ձեզ։ Եթե հաշվետու ժամանակահատվածի նպաստը վճարվել է մինչև հաշվետու ժամանակահատվածի համար ամփոփ եկամտային հարկի հաշվետվություն ներկայացնելը, այսինքն` մինչև հաջորդ ամսվա քսանը, ապա եկամտային հարկից պակասեցվում է թե՞ ոչ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Հստակ գրեք, թե որ նպաստի մասին է, եթե մայրության նպաստի մասին է և վերաբերում է հաշվետու ամսվանը, ապա այո:

Alla

Նպաստը պակասեցվում է այն ամսվա եկամտային հարկից, որ ամսում այդ նպաստը վճարվել է։ Նպաստի հաշվառումը կատարվում է դրամարկղային մեթոդով, ի տարբերություն աշխատավարձի, որը կատարվում է հաշվեգրմամբ։

Anushik

ՀՀ ՀՕ, հոդված 142, մաս 1, կետ
«Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամանակավոր անաշխատունակության և ՄԱՅՐՈՒԹՅԱՆ նպաստների մասով՝ հաշվառման ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ մեթոդով։ Հետևաբար այն կպակասեցվի այն ամսվա եկամտային հարկի գումարից, որ ամսում որ վճարվել է։