Արդյո՞ք նպաստը կհարկվի եկամտային հարկով

Գալյա.

Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին: Աշխատողը 04.03.2013թ.-ին գնացել է հղիության և ծննդաբերության արձակուրդ: Հաշվարկվել է նպաստի գումար՝ 500 500 դրամ: Արդյո՞ք հաշվարկված նպաստից եկամտային հարկ պահվելու է, եթե այո, որքա՞ն:

Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Հայկ

2013թ.-ին ներկայացված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի հիման վրա վճարված նպաստի գումարները հարկվում են եկամտային հարկով՝ «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով (այդ թվում` 2012թ.-ին բաժին ընկնող ժամանակահատվածի համար): Այդ դեպքում նպաստի գումարները և եկամտային հարկը արտացոլվում են 2013թ. եկամտային հարկի ամսական հաշվարկներում: Իսկ հարկը կհաշվարկես Եկամտային հարկի մասին օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն: