Արդյո՞ք միկրոձեռնարկատիրության սուբյեկտը կարող է քաղաքացիաիրավական պայմանագիր կնքել ֆիզ․ անձի հետ

Աստղիկ.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ խորհրդով օգնել․ միկրոձեռնարկատիրականով աշխատող կազմակերպությունը կարո՞ղ է քաղաքացիաիրավական պայմանագիր կնքել ֆիզ․ անձի հետ, որպեսզի վերջինս որոշակի ծառայություններ մատուցի, և այդ դեպքում ի՞նչ հաշվարկներ է ներկայացնում կազմակերպությունը, և ի՞նչ հարկատեսակով ու դրույքաչափով է հարկվում գործարքը։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Քաղաքացիաիրավական պայմանագիր կնքելու դեպքում դա կդիտարկվի որպես փոխկապակցված անձանց միջև գործարք, որի պատճառով կզրկվեք միկրոբիզնեսի համակարգում գործելու հնարավորությունից, օրենքով ամրագրված է: Ավելի լավ չէ ձևակերպեք վարձու աշխատող, որի դեպքում կարող եք վճարել գործարքային կամ ժամավճարով աշխատավարձ՝ օրենքով սահմանված նվազագույն չափերից ոչ պակաս չափով:

Ani

Բայց ինչի՞: Փոխկապակցված օրենքի հղում կտաք, որ խնդրեմ:

Anushik

Այո, կարող են կնքել, բացառություն սահմանված չէ։ Պարզապես միկրոձեռնարկատիրության սուբյեկտներն ազատվում են միկրոձեռնարկատիրության մասով առաջացող բոլոր պետական հարկերի հաշվարկման և պետական բյուջե վճարման պարտավորությունից (այդ թվում` ՈՐՊԵՍ ՀԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼ` ՀԱՐԿԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ, ՊԱՀԵԼՈՒ և պետական բյուջե փոխանցելու պարտավորությունից):