Նվարդ Մաթևոսյան.
Բարև Ձեզ: Ես միկրոձեռնարկատիրության աշխատող եմ, ուզում եմ իմանալ՝ ինչքա՞ն գումար կստանամ, կամ արդյո՞ք կստանամ ֆիզ. արձակուրդ գնալու դեպքում, որպես աշխատող և հետագայում մայրության նպաստ կստանամ, թե՞ ոչ։ Նշեմ, որ գյուղաբնակ եմ, իսկ բալիկս կծնվի նոյեմբերին:
Եթե դուք գրանցված աշխատող եք` այո, կստանաք ծննդաբերության և մայրության նպաստ անկախ գյուղաբնակ եք և, որ դաշտում է աշխատում գործատուն։
Միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս վարձու աշխատողի` միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված լինելու ժամանակահատվածի յուրաքանչյուր ամսվա համար որպես տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված (վճարման ենթակա) եկամուտ ընդունվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսը:
Այո, կստանաք, կարևորը գրանցված աշխատող եք, ասեմ որ չգրանցվածներին էլ է հասնում մայրության նպաստ, սակայն չափերը տարբեր են: Հետո կարող եք ստանալ նաև մյուս հասանելիք նպաստները:
Բարև ձեզ։ Իսկ եթե գործատուիս հաշիվները սառեցված են ԴԱՀԿ-ի կողմից և չի կարողոնում գումարը կանխիկացնել, այդ դեպքում ինչպե՞ս է լինելու ինձ վճարվելիք դեկրետայինը։
Այո, կստանաք մայրության նպաստ: Միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս վարձու աշխատողի` միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված լինելու ժամանակահատվածի յուրաքանչյուր ամսվա համար որպես տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված (վճարման ենթակա) եկամուտ ընդունվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսը: Մայրության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող մեծությունը (միջին ամսական աշխատավարձը) բաժանվում է 30.4-ի (մեկ ամսվա միջին օրերի) և բազմապատկվում հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի օրացուցային օրերի թվով:
Այս պահին միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողները նպաստի իրավունքից չեն օգտվում: Բայց կա նախագիծ, որով մայրության նպաստի տրամադրման կարգն է փոխվում։ Միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված և այլ գործատուների վարձու աշխատողների եկամտային հարկի հաշվարկման տարբերությունը առաջարկվում է ժամանակավոր անաշխատունակության նպաստը և մայրության նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս վարձու աշխատողի՝ միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված լինելու ժամանակահատվածի յուրաքանչյուր ամսվա համար որպես տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված (վճարման ենթակա) եկամուտ ընդունել ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսը:
Նախագծերի անցումային դրույթներով նախատեսվում է կարգավորել անցումային ժամանակաշրջանի՝ 2020 թվականի հունվարի 1-ից սկսված խնդիրները: