Էլ.
Բարև ձեզ: Ինչպե՞ս կարող եմ հաշվարկել միջին աշխատավարձի չափը, չգիտեմ՝ ինչքան է միջին եկամուտը, գրանցված աշխատող եմ ատամնաբուժարանում, կես դրույք, հաստիքը՝ բժիշկ:
Եվս 1 հարց ունեմ. կասե՞ք՝ ինչ հարկերի մասին է խոսքը, երբ հատուկ ծրագիրը հաշվարկում է դեկրետային գումարի չափը, ու հետո նշվում է՝ «հանած հարկերը», 400 000 դրամի դեպքում դա մոտավորապես 100 000 դրամ կազմեց:
Բարև Ձեզ։ Հաշվարկի կարգին մանրամասն ծանոթանալու համար կարող եք ծանոթանալ «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքին:
Մայրության նպաստից պահվում է եկամտային հարկ, իսկ սոցիալական վճարի պարտավորություն չի առաջանում։
Այո, եկամտային հարկ մայրության նպաստից պահվում է, ըստ հ,22-ի 1. Վարձու աշխատողի և ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի մայրության նպաստը հաշվարկվում է սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձից (եկամտից):7. Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների (այսուհետ` հաշվարկային ժամանակահատված) համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված (վճարման ենթակա) եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով: Սույն մասի իմաստով եկամուտ են համարվում սույն օրենքով սահմանված նպաստը, ինչպես նաև եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները:15. Մայրության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող մեծությունը (սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձը կամ եկամուտը կամ սույն օրենքով սահմանված դեպքերում` սույն հոդվածի 4-րդ, 5-րդ և 6-րդ մասերով սահմանված համապատասխան չափը) բաժանվում է 30.4-ի (մեկ ամսվա միջին օրերի) և բազմապատկվում հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի օրացուցային օրերի թվով: Ճիշտ հաշվարկելու համար լավ կլիներ գրեիք ձեր հաշվարկային աշխատավարձը, պարգևատրումները, երբվանից եք գնում՝ ելակետային տվյալները:
Շնորհակալ եմ պատասխանի համար: Կուզեի իմանալ՝ կա՞ արդյոք կայք, որտեղ կարող եմ տեսնել՝ ինչ դրույքով եմ գրանցված, ստույգ աշխատավարձիս չափը և ինչ տոկոս են կազմում հարկերը:
Այդպիսի կայք չկա և չի կարող լինել, այդ բոլոր հարցերին կարող է հստակ պատասխանել կամ ձեր հաշվապահություն վարող անձը կամ տնօրենը, եթե ծրագրով են վարում ձեզ կարող տալ հաշվարկային թերթիկ որում այդ բոլոր տվյալները ներկայացվում են:
Ձեր աշխատավարձի ամբողջ տարվա գումարը բաժանվում է 12, եթե աշխատած ամիսների թիվը պակաս է լրացնում էք նախորդ գործատուի կողմից վճարված գումարով, ստանում էք միջին աշխատավարձ և միջին օրական,որը բազմապատկում էք 140 օրով և որից հանվում է եկամտահարկ և սոց վճար: Պահումը ճիշտ է արված։