Աննա.
Սիրելի հաշվապահներ, շատ եմ խնդրում, օգնեք ինձ, ինձ համար ձեր պատասխանը շատ կարևոր է: Ես աշխատում եմ, իմ պայմանագրի տեսակը ծառայությունների մատուցման պայմանագիր է: Ես պատրաստվում եմ գնալ ֆիզ. արձակուրդի: Արդյո՞ք ինձ տրվում է նախածննդյան և հետծննդյան նպաստ: Կանխավ շնորհակալ եմ:
Հարգելի Աննա, Ձեզ որպես վարձու աշխատողի հասնում է հղիության և ծննդաբերության նպաստ:
Լենա ջան, ինձ ասում են, որ այդպիսի պայմանագրով աշխատողներին չի տրվում: Խնդրում եմ, եթե հնարավոր է, ինձ ասել, թե օրենքի որ կետով է տրվում կամ չի տրվում:
Հայաստանի Հանրապետության օրենքը ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին: Ընդունման տարեթիվը` 27.10.2010 թիվ:
ՀՕ-160, ուժի մեջ է մտել 22.11.2010 թիվ, իմ կարծիքով սա ձեզ կօգնի: